27 օգոստոսի 2010 - 16:15 AMT
ՀՀ կենտրոնական բանկի շաբաթական ամփոփ տվյալներ

Օգոստոսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 46,125,521 ԱՄՆ դոլար` 365.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 53,060,114 ԱՄՆ դոլար` 366.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,880,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 365.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 365.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Օգոստոսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է 12.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրած վարկերի ծավալը` 34.8 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: