27 օգոստոսի 2010 - 16:21 AMT
ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» զորավարժություններին մասնակցելու է 600 մարդ

Սեպտեմբերի 11-17-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզնի քաղաքում անցկացվելու են ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» խորագիրը կրող զորավարժություններ` ուղղված տարերային աղետների հետևանքների վերացմանը: Եվրատլանտյան գործընկերության և Միջերկրածովյան երկխոսության 15 երկիր, ինչպես նաև 11 այլ երկրներ իրենց սպաներին գործուղելու են Հայաստան` զորավարժություններին մասնակցելու համար: ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը հաղորդում է, որ զորավարժություններին մասնակցելու են ավելի քան 600 մարդ և մոտավորապես 40 դիտորդ: «Հայաստան-2010»-ը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում երկրների միջև համագործակցություն ծավալել», - ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:

Զորավարժությունների սցենարն է լինելու` Երևանից ոչ հեռու երկրաշարժի իմիտացիան, որը մեծաքանակ զոհերի և ենթակառույցներին հասցրած մեծ վնասների պատճառ է դառնալու: