27 օգոստոսի 2010 - 16:38 AMT
Կիրո Մանոյան. «Իրանը երբեք չի հերքել Ցեղասպանության փաստը»

Իրանի զբոսաշրջության և մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ, երկրի փոխնախագահ Համիդ Բաղայու հայտարարությունը չպետք է զարմացնի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Բաղայու հայտարարությունն այն մասին, որ 100 տարի առաջ` 1915 թ. Օսմանյան կայսրությունը իրագործել է մեծ թվով հայերի ցեղասպանություն է:

Մանոյանի խոսքերի համաձայն, թեև Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև դեռևս չի ընդունել, սակայն Իրանը երբեք չի ժխտել Ցեղասպանության փաստը, և Իրանի փոխնախագահը առաջին մարդը չէ, որն ասում է այդ մասին: