27 օգոստոսի 2010 - 20:12 AMT
Միխայիլ Սաակաշվիլի. «Վրաստանի նախագահ կարող է դառնալ է յուրաքանչյուր էթնիկ խմբի ներկայացուցիչ»

Բոլոր ազգերի ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան Վրաստանում կրթություն ստանալու և հաջող առաջադիմության հասնելու: Այս մասին Վրաստանում հայկական և ադրբեջանական դպրոցներն ավարտած առաջին կուրսեցիների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: Նրա նախաձեռնությամբ այս տարի ոչ վրացական դպրոց ավարտած դիմորդների համար հատուկ ծրագիր է իրագործվել, որի շնորհիվ բուհ է ընդունվել հայկական և ադրբեջանական դպրոցներն ավարտած 300 դիմորդ:

Սաակաշվիլին որպես ապագա հաջողության օրինակ նշել է Վրաստանի կրթության նախարարին` ազգությամբ ռուս Դմիտրի Շաշկինին: «Վրաստանում այսօր այնպիսի իրավիճակ է, որ նախագահ կարող է դառնալ Շաշկինը, Կուրբանովը կամ որևէ այլ էթնիկ խմբի ներկայացուցիչ», - ասել է նա: Այս մասին հաղորդում է ՌոսԲալթը: