27 օգոստոսի 2010 - 20:36 AMT
Հայաստանի նախագահը հանդիպել է «Բազե 2010» հավաքի մասնակիցների հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Բազե 2010» հավաքի մասնակիցների հետ: Ներկայում երգերի, պարերի և նորաձևության մրցույթի եզրափակիչ փուլն է անցկացվում: Մրցույթի մրցանակային հանձնաժողովի կազմի անդամներն են Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչները: «Բազե 2010» հավաքի շրջանակներում մրցույթների եզրափակիչ փուլի բացմանը հանդես եկավ Հայ երիտասարդների հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը, որը մասնակիցներին կոչ արեց կյանքում ևս ղեկավարվել բազեի սկզբունքներով:

«Բազե լինել նշանակում է արժանապատիվ հաղթանակի հասնելու համար պայքար մղել, նշանակում է ղեկավարվել բարեկամության սկզբունքներով և ուրիշների համար ոչինչ չխնայել: Հավատացած եղեք, որ այս բոլոր հատկանիշները կյանքի վճռական պահին ձեզ պետք են գալու», - ասել է Ավագյանը: