28 օգոստոսի 2010 - 15:58 AMT
Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսում սկսում է լոբբիստական գործունեություն ծավալել

Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսում սկսում է լոբբիստական գործունեություն ծավալել: Today’s Zaman թերթը գրում է, որ գործունեության շրջանակներում թուրք գործիչները ամերիկացի կոնգրեսմեններին ծանոթացնելու են Թուրքիայի քաղաքականության, ամերիկա-թուրքական հարաբերությունների, Իրանի հանդեպ իրագործվող պատժամիջոցների լույսի ներքո Թուրքիայի դիրքորոշման, ինչպես նաև թուրք-իսրայելական հարաբերությունների հետ:

Այդ որոշումն ընդունվել է Օբամայի վարչակազմի բարձրաստիճան այրերի հետ Թուրքիայի ԱԳՆ դեսպանորդ Ֆերդինանտ Սինիրլիօղլուի մի շարք հանդիպումներից հետո: Թերթը գրում է, որ թուրք դիվանագետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բեռնսի, ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Դենիս Դոնահյուի, ինչպես նաև էներգետիկայի գծով պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի հետ: Ենթադրություն կա, որ այդ աշխատանքները կսկսվեն այս տարվա նոյեմբերին Կոնգրեսում կայանալիք ընտրություններից հետո: