29 օգոստոսի 2010 - 16:54 AMT
Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարելիցին կցուցադրվի ամերիկյան “Ագինից” ֆիլմը

Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարելիցին կցուցադրվի ամերիկյան “Ագինից” ֆիլմը, որի հիմքում 20 տարվա ընթացքում կատարված իրական դեպքերի ու պատմական փաստերի ուսումնասիրություններն են Ֆիլմը 15-ամյա մի աղջնակի` Ալմա Սահակյանի մասին է, որը Թուրքիայում իրագործվող Հայոց ցեղասպանության ժամանակ 18 հազ. հայերից կազմված ոչնչացման գնացող քարավանից փախչում է և ընդամենը 150 փրկվածների հետ ողջ է մնում; Քարավանը 65 օրվա ընթացքում անցնում է Եփրատի վերին հոսանքներով, Տավրոսի լեռներով դեպի Սիրիայի անապատներ:

“Ագինից” ֆիլմը ոչ միայն հայ աղջկա տոկունության,այլև նրա հորեղբոր`Մ.Նահանգների քաղաքացի Սամվել Սահակյանի պատմությունն է, ով Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո Թուրքիա է վերադառնում, որպեսզի իր ընտանիքը գտնի, սակայն գալով, իմանում է, որ ընտանիքի բոլոր անդամներն սպանված են, բացի Ալմայից: Այս մասին հաղորդում է Bill Milhomme-ը:

“Ագինից” ֆիլմի սցենարը գրանցել է Մ.Նահանգների սցենարիստների գիլդիան: