30 օգոստոսի 2010 - 10:42 AMT
Պամիրում այժմ Շարլ Ազնավուրի անվան գագաթ կա

Պամիրում այժմ Շարլ Ազնավուրի անվան գագաթ կա: Ուկրաինացի լեռնագնաց Սերգեյ Քայֆաջյանն իր կողմից նվաճված Պամիրի գագաթն անվանել է ֆրանսիացի շանսոնյեի անունով, հաղորդում է Analitika.at.ua-ն: Գագաթը գտնվում է 5250 մ բարձրության վրա, և մինչ այդ չի նվաճվել մարդու կողմից: Հիմա դրա ամենաբարձր մասում տեղադրված է Շառլ Ազնավուրի պատկերով հուշանշանը։ 2004-ին Սերգեյը, հաղթահարելով 5495 մ բարձրությամբ գագաթ, այն անվանել է «Հայաստան»: