30 օգոստոսի 2010 - 12:22 AMT
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա Ռուսաստանը կարող է դիտարկել որպես տարածաշրջանում կայունության խախտման սպառնալիք

Ռուսաստանի համար Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա կարող է դիտարկվել որպես տարածաշրջանում կայունության խախտման սպառնալիք: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով Ռուսաստանի հնարավոր գործողությունները, եթե Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա: Ըստ նրա, այդ դեպքում Ռուսաստանը կարող է ինչ-որ միջոցներ ձեռնարկել: «Եթե դա նաև սպառնալիք լինի Հայաստանի անվտանգությունը, ապա Ռուսաստանը, բնականաբար, համապատասխան միջոցներ կձեռնարկի»,-ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը` հավելելով, որ Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի միակ երաշխավորը և անհրաժեշտության դեպքում մի կողմ չի քաշվի:

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին վաճառել С-300 զենիթա-հրթիռային համալիրներ, Զաքարայնն ասել է, որ դա որևէ ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ըստ նրա, համալիրների վաճառքը կարող է դիտարկվել որպես հակակշիռ զարգացող հայ-ռուսական հարաբերություններին և որպես տարածաշրջանում կայունության հաստատման միջոց: