30 օգոստոսի 2010 - 13:56 AMT
Ալ Պաչինոն «Էմմի» է ստացել բժիշկ Մահին մարմնավորելու համար

Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն «Էմմի» մրցանակ է ստացել ամերիկահայ Ջեք Գևորգյանի մասին պատմող կենսագրական ֆիլմում («Դուք չգիտեք Ջեքին») կատարած աշխատանքի համար, որը հայտնի է որպես բժիշկ Մահ: Դա Ալ Պաչինոյի երկրորդ «Էմմին» է: «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մարմնավորել այնպիսի փայլուն, հետաքրքիր և յուրօրինակ մարդու, ինչպիսին դոկտոր Ջեքն է»,- ասել է դերասանը: Նրա խոսքերով, իր համար մեծ պատիվ է Ջեք Գևորգյանի հետ անձամբ ծանոթ լինելը: Միաժամանակ Ալ Պաչինոն նշել է, որ որքան էլ փորձում էր «թափանցել Գևորգյանի ուղեղի մեջ» ավելի արժանահավատ խաղալու համար, դա նրան չի հաջողվել:

Ջեք Գևորգյանը նույնպես ներկա էր գլխավոր ամերիկյան հեռուստատեսային մրցանակի հանձնման 62-րդ արարողությանը, որը շնորհվում է Հեռուստատեսային արվեստների և գիտության ազգային ակադեմիայի կողմից: