31 օգոստոսի 2010 - 16:46 AMT
Գագիկ Մինասյան. «Նաիրիտ» քիմիական գործարանի համար պետք է գտնել արդյունավետ կառավարման ունակ տնտեսվարող սուբյեկտ

«Նաիրիտ» քիմիական գործարանի վնասով աշխատանքի հիմնական պատճառն այն է, որ գործարանի համար չի գտնվել արդյունավետ կառավարման ունակ տնտեսվարող սուբյեկտ, ով հումքի ներկա բարձր գների պայմաններում կկարողանա շահույթ ապահովել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:

«Գործարանում արդեն մի քանի սեփականատերեր են փոխվել, սակայն ես վստահ եմ, որ դեռևս պետք է շարունակվեն տնտեսվարող այնպիսի մի սուբյեկտի որոնումները, ով կկարողանա ներկայում տիրող պայմաններում առաջարկել այնպիսի բիզնես ծրագիր, որով հնարավոր լինի ապրանքը շահութաբեր արտադրել ու իրացնել», - ավելացրել է նա: