31 օգոստոսի 2010 - 17:41 AMT
ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը «Արիության դասեր» անցկացնելու նպատակով կայցելի հանրակրթական հաստատություններ

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը «Արիության դասեր» անցկացնելու նպատակով կայցելեն հանրակրթական հաստատություններ:

Հանրապետության մարզերի դպրոցներում «Արիության դասեր» կանցկացնեն մերձակա զորամասերի հրամանատարները:

Սեպտեմբերի 1-ին, ժամը 09.30-ին, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը կայցելի Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոց: Այս մասին հաղորդել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: