31 օգոստոսի 2010 - 19:46 AMT
ԱՄՆ 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 31-ին 362,72 դրամ էր

Օգոստոսի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,9մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 363.75 դրամ:

Ընդ որում, ԱՄՆ 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը օգոստոսի 31-ին կազմել է 362,72 դրամ, օգոստոսի 30-ի համեմատ կրճատվելով 0,91 կետով:

Միաժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 459,86 դրամ, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 11,76 դրամ: