1 սեպտեմբերի 2010 - 12:20 AMT
2010-ի օգոստոսին Հայաստանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1 տոկոսով

2010թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.1 տոկոս գնաճը հիմնականում անձնապիտո 1.3 տոկոս, մշակույթի ապրանքների 1.3 տոկոս, գրենական պիտույքների 1.4 տոկոս գնաճի արդյունք է: Գորգեղենի, տեքստիլի, խոհանոցային սպասքի, շինանյութերի, ոսկերչական ապրանքների ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Կահույքի, դեղամիջոցների, լվացող միջոցների, վառելիքի, այգեգործական ապրանքների, գեղահարդարման ապրանքների գները նվազել են 0.6-0.1 տոկոսով, իսկ կենցաղային էլեկտրաապրանքների, հագուստի և գործվածքի, կոշկեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: