1 սեպտեմբերի 2010 - 12:39 AMT
Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին կժամանեն կազմակերպության անդամ երկրների 55 ղեկավարներ

«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի կունենա ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Աստանայի համաժողովը գլոբալ նշանակություն ունի: Ղազախստան կժամանեն կազմակերպության անդամ երկրների 55 ղեկավարներ և մեր երկիրը կհայտնվի ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում»,-չորրորդ գումարման խորհրդարանի 4-րդ նստաշրջանում ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ըստ նրա, գլոբալ համաժողովի անցկացումը ոչ միայն կբարձրացնի Ղազախստանի հեղինակությունն աշխարհում, այլ նաև խթան կհանդիսանա երկրի զարգացման համար:

«Ես վստահ եմ, որ մենք կլուծենք գագաթնաժողովի նախապատրաստման հետ կապված հարցերը: Վստահ եմ, մենք աշխարհին ցույց կտանք մեր հյուրասիրությունն ու պատասխանատվությունը»,-ասել է Նազարբաևը, հաղորդում է Ղազինֆորմը: