1 սեպտեմբերի 2010 - 12:49 AMT
2010-ի առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 171 565 տոննա նավթ և նավթամթերք

2010-ի առաջին կիսամյակում, համաձյան Պետեկամուտների կոմիտեի տվյալների, ներկրվել է 171 565 տոննա նավթ և նավթամթերք (հում) 141.9 մլն դոլար արժեքով 2009-ի նույն շրջանի 149 730 տոննայի (90.5 մլն դոլար) փոխարեն:

Հայաստանի բենզինի և դեզելային վառելիքի շուկայում գերիշխող սուբյեկտներ են «Ֆլեշ» (2009-ի տվյալներով շուկայի 43 տոկոսը) և «Սիթի Փեեթրոլ գրուփ» (43 տոկոս) ընկերությունները: Երկրի տարածքում տեղակայված են նրանց 58 («Ֆլեշ») և 59 («Սիթի Փեեթրոլ գրուփ») բենզալցակայանները: