1 սեպտեմբերի 2010 - 15:12 AMT
Տիգրան Քոթանջյանը մասնակցում է Կամպոմանեսի հուշամրցաշարին

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Մանիլայում ընթացող Կամպոմանեսի հուշամրցաշարում հավաքել է 3 միավոր 4 հնարավորից: Առաջատար Ժան Ջունից (Չինաստան) նա ետ է մնում մեկ միավորով: Մրցաշարին մասնակցում է 72 շախմատիստ:

Իսկ գրոսմայստեր Գերոգի Բագատուրովը և Արմեն Գրիգորևը Վրաստանից Ստամբուլում մասնակցել են բաց մրցաշարի: 9 հնարավորից նրանք հավաքել են 7,5 միավոր և կիսել են 2-8 տեղերը: Մրցաշարի հաղթող դարձավ Անդրեյ Սումեցը Ուկրաինայից 350 մասնակիցների թվում` հավաքելով 8 միավոր, հաղորդում է armchess.am-ը: