1 սեպտեմբերի 2010 - 15:20 AMT
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը IT բնագավառում կհամագործակցի «Ֆրանս Տելեկոմ - Օրանժ»-ի հետ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հանդիպել է "Oրանժ Արմենիա" ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի և "Ֆրանս Տելեկոմ - Օրանժ" խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հարցերով ղեկավար Մարկ Ֆոսիեի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հետ կապված հարցեր, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտի զարգացման հեռանկարները:

Նախարար Երիցյանը և Ֆոսիեն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններին: