1 սեպտեմբերի 2010 - 18:31 AMT
ՀԾԿՀ-ն բավարարել է փոքր ՀԷԿ-ի շինարարության հայտը

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սեպտեմբերի 1-ին բավարարել է «ԲԻԷՍԲԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքում` Եղեգիս գետի վրա (բնական ջրահոսք), «Խաչքար» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա՝ մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը գործողության ժամկետով: