1 սեպտեմբերի 2010 - 20:00 AMT
Լևոն Արոնյանը բարելավել է իր ցուցանիշը ՖԻԴԵ-ի վարկանիշում`զբաղեցնելով 4-րդ տեղը

ՖԻԴԵ-ն հրապարակել է 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային ցուցակը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ տեղից բարձրացել է 4-րդ տեղը (2783 միավոր):

Ցուցակի առաջատարը Մագնուս Կարլսենն է (Նորվեգիա) 2826 միավորով: 2-րդ տեղը 2691 միավորով զբաղեցնում է Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), իսկ ահա Գաբրիել Սարգսյանը 62-րդն է (2677 միավոր):

Կանանց վարկանիշային աղյուսակում Լիլիթ Մկրտչյանը 21-րդն է (2484 միավոր), Էլինա Դանիելյանը` 31-րդը (2466 միավոր): Առաջատարը Յուդիթ Պոլգարն է (Հունգարիա), որն ունի 1682 միավոր: