1 սեպտեմբերի 2010 - 20:19 AMT
Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում գտնվող` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը:

Շենքը վերանորոգվել է Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ` ի հիշատակ տիար Ջորջ Քյուրքչյանի և նրա դուստր Մարինա Քյուրքչյանի: Այս մասին հաղորդում է Սբ Էջմիածնի մամլո գրասենյակը: