UEFA նախագահ Միշել Պլատինին Երևանում մամլո ասուլիսում խոսել է եվրոպական ֆուտբոլում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Պլատինին դեմ է ֆուտբոլի տեսագրությունների օգտագործմանը վիճահարույց իրավիճակների քննարկումների ժամանակ: «Իհարկե, մրցավարները չեն կարող ամեն ինչ տեսնել, ես բազմիցս եմ ասել, որ պետք է մեծացնել խաղը սպասարկող մրցավարների թիվը: Հեռուստաընկերությունների համար շահավետ են տեսագրությունները, քանի որ նրանք վաճառում են դրանք»,- ասել է Պլատինին:
Ֆուտբոլիստների տրանսֆերտից հետո ակումբը, որի սանն է եղել ֆուտբոլիստը, դրամական փոխանցում կստանա: Այսպես օրինակ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի` Դոնեցկի «Շախտյոր» տեղափոխվելուց հետո Երևանի «Փյունիկը» դրամական միջոցներ կստանա: