2 սեպտեմբերի 2010 - 14:23 AMT
ԻՏՁ միությունը համալրվել է 6 նոր անդամներով

Այս շաբաթ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն էապես համալրեց իր շարքերը: Ինչպես PanARMENIAN.Net –ին են հայտնել ԻՏՁՄ մամլո ծառայությունում, միության նոր անդամներ են դարձել բջջային խոշորագույն օպերատոր VIVACell MTS, ինչպես նաև Publicus Hepta (HP ներկայացուցիչ), Essential Solutions, AcTrade-Soft, Sabio Strategc Solutions, Intracall ընկերությունները:

Այսպիսով` ոլորտի 240 ընկերություններից 47-ը ԻՏՁՄ անդամ են հանդիսանում: