2 սեպտեմբերի 2010 - 17:49 AMT
Թուրքիայի ընդդիմությունը եթե բոյկոտի սեպտեմբերի 12-ի հանրաքվեն, ապա կտապալվի

Թուրքիայի ընդդիմությունը եթե բոյկոտի սեպտեմբերի 12-ին կայանալիք հանրաքվեն, ապա կտապալվի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Իզմիրի տնտեսագիտական ինստիտուտի ԶԼՄ-երի և քաղաքականության հարցերով փորձագետ Զաֆեր Յորուքը: Ըստ նրա, հանրաքվեն չի լուծի Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու հարցը, սակայն երկիրը կարող է ավելի ժողովրդավարական դառնալ: «Սակայն այդ ամենը, կրկնում եմ` այն դեպքում կլինի, եթե ընդդիմությունը չբոյկոտի հանրաքվեն», - ասել է նա:

Յորքը միևնույն ժամանակ ասել է, որ Թուրքիայի նոր խմբագրված սահմանադրության մեջ կրոնական փոքրամասնությունների մասին որևէ փոփոխություն չկա: «Ազգային փոքրամասնությունների իրավունքները շատ վաղուց գրված են, և իմ կարծիքով, փոփոխելն իմաստ չունի: Նրանք օգտվում են Թուրքիայի քաղաքացիներին տրված բոլոր իրավունքներից, և ես չեմ կարծում, թե նրանք ավելիի կարիք ունեն», - ասել է թուրք փորձագետը: