2 սեպտեմբերի 2010 - 18:54 AMT
Սիրիայում Հայաստանի դեսպանը Մահմուդ Աբրաշին է փոխանցել Հովիկ Աբրահամյանի նամակը

Սեպտեմբերի 2-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ Աբրաշի հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը Մահմուդ Աբրաշին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը: Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահի խնդրանքով դեսպան Փոլադյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի նախապատմությունը, Հայաստանի դիրքորոշումն` ուղղված խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընթացիկ տարում Սիրիա կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցեր: