3 սեպտեմբերի 2010 - 13:54 AMT
ՀՀ կառավարությունը հաստատել է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ին նիստում հաստատել է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը:

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նման քայլը համահունչ է ընտրված միջազգային վեկտորին` ուղղված կրթության արդյունավետության և որակի բարձրացմանը:

Իր հերթին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ չնայած նրան, որ նախագիծը կատարյալ չէ, այնուամենայնիվ, դրա իրագործման ընթացքում կկատարվեն անհրաժեշտ շտկումներ: