27 օգոստոսի 2001 - 23:12 AMT
ՔԵՐԻ ՔԱՎԱՆՈՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Աշնանը ավարտվում է ժամանակը, որի ընթացքում դիվանագետ Քերի Քավանոն լիազորված է ներկայացնել Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Նրան կփոխարինի Ռուդոլֆ Պարանոն, որը ներկայումս ԱՄՆ-ի դեսպանն է Մոլդովայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրազիայի հարցերով օգնական Էլիզաբեթ Ջոնսը` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեվի հետ հանդիպման ընթացքում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: