27 օգոստոսի 2001 - 23:56 AMT
ԵՐԵՒԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՎԱՐԸ
Երեկ երեկոյան Երեւանի մետրոպոլիտենում վթարի հետեւանքով զոհվել է մեքենավարը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, ըստ նախնական տվյալների, արգելակման համակարգի անսարքության պատճառով, վագոնը լռվել է թունելում` «Հանրապետության հրապարակ» եւ «Զորովար Անդրանիկ» կայարանների միջեւ: Փորձելով մեկուսացնել անսարքությունը մեքենավարը` 57-ամյա Վիգեն Սիմոնյանը, հայտնվել է բարձր լարվածության գոտում եւ վախճանվել տեղում: Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յոլյանի խոսքերով, մեքենավարը խախտել է անվտանգության տեխնիկայի կանոնները, որոնց համաձայն մետրոպոլիտենի աշխատակիցներից ոչ-ոք իրավունք չունի գտնվել շփման ռելսի կողքին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: