Սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի` օրենսդրական կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ստանալով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը` այն կներառվի չորսօրյա նստաշրջանի օրակարգում: Օրինագծով առաջարկվում է հունիսի 29-ը հռչակել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակման օր: