4 սեպտեմբերի 2010 - 12:38 AMT
Ժերար Դեպարդյեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Այսօր աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Հայաստանում իր շրջագայության շրջանակներում այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Սա դերասանի առաջին այցն է Հայաստան: Այսօր Դեպարդյեն նաև կհանդիպի ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ժերար Դեպարդյեն 2 օր կանցկացնի Հայաստանում և Փարիզ կվերադառնա սեպտեմբերի 5-ին: Հայտնի դերասանը որպես պատվավոր հյուր կմասնակցի նաև «Կարոտ» մրցանակաբաշխությանը: