27 օգոստոսի 2001 - 22:43 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԼԱԲԱՄԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԹՈՒՐՔԵՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ»
Թուրքական թերթերի տեղեկատվությա համաձայն, ամերիկյան Ալաբամա նահանգի նահանգապետ Դոն Սեգելմանը մոտ օրերս հայտարարել է օգոստոսի 30-ը «ազատության եւ անկախության պայքարի ժամանակ թուրքերի ապրած ողբերգության հիշատակի օր»: Նահանգապետի ընդունած այդ փաստաթղթում ասվում է. «Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում եւ միջհամայնքային բախումներից Օսմանյան կայսրության անկման ժամանակ թափառումներից եւ հիվանդություններից զոհվել են Օսմանյան կայսրության միլիոնավոր քաղաքացիներ»: Նահանգապետի խոսքերով. «թուրքերի կողմից ապրած ողբերգության ճանաչումը շատ կարեւոր է, որպեսզի նմանատիպ մարդկային ողբերգություններ պատերազմի արդյունքում չկրկնվեն»: Տեղին է նշել, որ անտեսվում է այն փաստը, որ հատկապես Օսմանյան կայսրության անկման ժամանակահատվածում է ոչնչացվել մոտ երկու միլիոն հայ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: