4 սեպտեմբերի 2010 - 15:30 AMT
2010 թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում 6 տոկոսով ավելացել է պաղպաղակի արտադրությունը

2010 թ. Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 6 տոկոսով ավելացել է պաղպաղակի արտադրությունը, կազմելով 2516 հազ լիտր: Այս մասին հայտնել է հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում 30,1 տոկոսով (172 տ) աճել է յոգուրտի, 5,3 տոկոսով` մածունի (1547,1 տ) և 11,4 տոկոսով (1745,8 տ) թթվասերի արտադրությունը:

2010 թ. հունվար-հուլիս ամիսներին 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ կաթի արտադրությունը կրճատվել է 6,2 տոկոսով` կազմելով 186,4 մլն լիտր: