27 օգոստոսի 2001 - 22:44 AMT
ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ
Շաբաթ օրը ավարտվեցին երկրորդ Համահայկական խաղերը, որի բացումը կայացավ օգոստոսի 18-ին` Երեւանում: Ամենալավ արդյունքները ցույց տվեցին Երեւանի ներկայացուցիչները: Մայրաքաղաքի մարզիկները նվաճեցին 33 ոսկի, 23 արծաթի եւ 12 բրոնզե մեդալներ: Երկրորդ տեղում են Վանաձորի պատվիրակները, որոնք վերադարձան հարազատ քաղաք 20 մեդալներով: Գյումրեցիները ստացան տասը մեդալ: Հաջորդը Թեհրանն է, որի ներկայացուցիչները նվաճեցին 9 մեդալ: Հիշեցնենք, որ երկրորդ Համահայկական խաղերին մասնակցել են 32 երկրների 82 քաղաքներից եկած երեք հազարից ավելի մարզիկներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: