5 սեպտեմբերի 2010 - 15:02 AMT
Երևան և Օդեսա քույր-քաղաքների հարաբերությունները 15 տարեկան են

Երևանի և Օդեսայի բարեկամական հարաբերությունների մասին պայմանագրի ստրոգարման 15-ամյակի առթիվ Հայկական մշակույթի քաղաքային կենտրոնում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ: Դրանց շրջանակներում բացվել է ազգային ցուցահանդես, կազմակերպվել է «Արմենիկա» ինտելեկտուալ խաղը: Հոբելյանական տարեթվի առթիվ Օդեսայի քաղաքապետարանը Երևանին նվիրել է Օդեսայի նկարիչներիստեղծագործությունները:

Անցած 15 տարում տարում շատ բան է կատարվել, համոզված են երկու քաղաքների ներկայացուցիչները: «Մենք շատ սերտ համագործակցություն ունենք Երևանի հետ: Մեզ մոտ գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորում է 100 աշակերտ»,- նշել է Օդեսայի հայկական համայնքի փոխնախագահ Մարգարիտա Թարասյանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը: