5 սեպտեմբերի 2010 - 17:19 AMT
Շանհայում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Կրամնիկի հետ

Մեծ սաղավարտի խաղարկության «Շախմատային մաստերներ»-ի երրորդ տուրում, որն ընթանում է Շանհայում (Չինաստան), Լևոն Արոնյանը կիսել է միավորները Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ: Այդ տուրից հետո հայ շախմատիստը հավաքել է 2 միավոր և գլխավորում է մրցաշարը:

Ալեքսեյ Շիրովն (Իսպանիա) իր հերթին հաղթել է Վան Հաոյին (Չինաստան) և նույնպես հավաքել է 2 միավոր: Շանհայի մրցաշարի երկու հաղթողները հոկտեմբերի 9-15-ը իսպանական Բիլբաու քաղաքում կխաղան Մեծ սաղավարտի եզրափակիչում Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ: