6 սեպտեմբերի 2010 - 12:41 AMT
Եգիպտոսի նախագահը զգուշացնում է արաբներին իրանական սպառնալիքի մասին

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, ելույթ ունենալով Ռամադանի ավարտի կապակցությամբ, իր մտահոգությունն է հայտնել Իրանի ջանքերի հետ կապված: Ընդ որում Եգիպտոսի նախագահը ձեռնպահ է մնացել այդ պետության հիշատակումից: Մուբարաքը հայտարարել է, որ Պարսից ծոցի շրջանում նոր սպառնալիք է առաջանում, որը վտանգում է ողջ տարածաշրջանի կայունությունը:

«Մահմեդական աշխարհը այժմ նշում է Ռամադանը, սակայն չի կարելի անտեսել այն փաստը, որ արաբներն ու մահմեդականները ծանր շրջան են ապրում»,-հայտարարել է Մուբարաքը, հայտնում է IzRus-ը:

«Այս հայտարարությունը Եգիպտոսի նախագահն արել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթակիի այցը Կահիրե չեղյալ հայտարարելուց մի քանի օր անց: Մոթթակիի այցը չեղյալ հայտարարվեց նրա հայտարարության պատճառով, որտեղ նա կտրուկ ձևով դատապարտեց Եգիպտոսին ու Հորդանանին իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացին միջամտելու համար»: