Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով: Իր խոսքումնախագահը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ բանակի տեխնիկական հագեցվածությունը համապատասխան մակարդակի վրա պահելու ուղղությամբ և դրա համար ոչինչ չի խնայվի: Բակո Սահակյանն այնուհետև նշել է, որ ժամանակակից սպառազինության հետ մեկտեղ անհրաժեշտ է բարձ պահել նաև զինվորների մարտական ոգին, ինչն իրենից ներկայացնում է միջոցառումների բազմաբնույթ փաթեթ` ներառելով հոգեբանական, դաստիարակչական, սոցիալական և մի շարք այլ հիմնախնդիրներ:
Անդրադառնալով վերջերսԱդրբեջանիկողմից զինադադարի ռեժիմի խախտումներին` Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը դրանք որակել է որպես ահաբեկչական-դիվերսիոն գործողություններ, որոնք սպառնալիք են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար և ընդգծել, որ ագրեսիան կանխելու ամենաարդյունավետ միջոցը` նրան ուժգին հակահարված տալն է: «Եթե դա չկատարվի, ապա անկայունության սահմանները անպայմանորեն կընդլայնվեն»,- ասել է նախագահը:
Նա բարձրէգնահատել Պաշտպանության բանակի մարտունակությանաստիճանը, ինչի լավագույն ապացույցն է հակառակորդի բոլոր սադրանքների արդյունավետ կասեցումը:
Երկրի ղեկավարը սեպտեմբերի 4-ին Ջրաբերդի ուղղությամբ հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի առաջխաղացման փորձը հաջող կասեցնելու համար մի խումբ զինծառայողների հանձնել է պետական պարգևներ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: