6 սեպտեմբերի 2010 - 18:40 AMT
<<Արիության համար>> մեդալով են պարգևատրվել ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար մեդալով պարգեւատրվել են` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Խաչատուր Բաղդասարյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նռնակաձիգ, շարքային Արմեն Մանուկյանը: