6 սեպտեմբերի 2010 - 19:12 AMT
ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր է Լոռու ամրոցը հայտնի զբոսաշրջային կենտրոնի վերածել

ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր է Լոռու XI դարի ամրոցը հայտնի զբոսաշրջային կենտրոնի վերածել: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է արշավախմբի ղեկավար Իգիթ Ղարիբյանը: Նրա խոսքով, 2009 թվականին ամրոցի վերականգնման համար Հայաստանի մշակույթի նախարարությունը 9 միլիոն դրամ է հատկացրել: «Ամրոցի վերականգնման աշխատանքները հարկ եղած ձևով են ընթանում: Մենք գործ ունենք հայկական միջնադարյան ամրոցաշինության ունիկալ նմուշի հետ»,- ասել է Իգիթ Ղարիբյանը: Նա համոզմունք է հայտնել, որ Լոռու ամրոցը շատ զբոսաշրջիկների կգրավի, ինչն իր հերթին կնպաստի Լոռու մարզի տնտեսության զարգացմանը: