6 սեպտեմբերի 2010 - 19:34 AMT
2011թ. նոյեմբերին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության կոնգրեսը

Այսօր երեկոյան եռօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանեն Միջազգային

Եվրոպական Շարժման փոխնախագահ, Բելգիայի Թագավորության պետնախարար Չարլզ Ֆերդինանդ Նոթոմբը և Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն:

Այցի նպատակն է նախապատրաստել 2011-ի նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության կոնգրեսը, որը տեղի կունենա Երևանում: Այցի ընթացքում պատվիրակությունը կհանդիպի Հայաստանյան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ՊատվիրակությանըՀայաստանումհյուրընկալում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, ՀայաստանիԵվրոպականՇարժմանպատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանը: