6 սեպտեմբերի 2010 - 19:59 AMT
ReAnimania փառատոնը կեզրափակի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը

ReAnimania փառատոնը կեզրափակի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին: Նա նշել է, որ ֆիլմը չի մտել փառատոնի մրցութային ծրագիր, որովհետև հեղինակները չեն ցանկացել:

Նա պատմել է նաև, որ փառատոնի անակնկալներից մեկը կլինի այն տարիների առաջին անիմացիոն տենիկայի վերարտադրողական մոդելը, երբ դեռ դեռ չէր հնարվել կինոժապավենը: «Այն տեղադրվելու է «Մոսկվա» և «Նաիրի» կ/թ-ների դիմաց և բոլոր ցանկացողներին ցուցադրելու է մուլտֆիլմեր` ստիպելով պտտվող պլատֆորմի օգնությամբ շարժվել տիկնիկներին»,- նշել է Քասունին:

Նա հավելեց նաև, որ փառատոնի ավարտից հետո այդ տեխնիկան կհանձնվի կամ «Մոսկվա» կ/թ-ին կամ Գաֆեսճյան արվեստի կենտրոնին:

Նրա խոսքերով, փառատոնը փակելու է ֆրանսիացի անիմատոր Սիլվեն Շոմեի «Իլյուզոնիստ» ֆիլմը: « ReAnimania-ի քաղաքականությունը նոր, դեռ չցուցադրված ֆիլմերի ցուցադրությունն է, նույնիսկ եթե դրանք հարկ է լինում ձեռք բերել անասելի ջանքերի միջոցով»,- ավելացրել է Վրեժ Քասունին: