6 սեպտեմբերի 2010 - 21:52 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը ղարաբաղյան հակամարտության գոտում

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդաբաևը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ գործող նախագահը վճռականապես դատապարտում է վերջերս հաճախացած հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում: Լուրջ մտահոգություն են հարուցում երկու կողմերի մարդկային զոհերը»:

Նա նաև ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում ապակայունացնում է բանակցային գործընթացը, հաղորդում է ԿԱԶԻՆՖՈՐՄ-ը: