Ըմբշամարտի ԱԱ-ում, որը սեպտեմբերի 6-12-ը տեղի է ունենում Մոսկվայում, հայ մարզիկները մրցաշարի առաջին օրը 1 մեդալ են նվաճել
Ռոման Ամոյանը (55 ք/կ) զիջել է իրանցի Ռեյնհանպուրու Սորիյանին: Բրոնզի համար պայքարում նա հանդիպել է Վենելին Վենկովին (Բուլղարիա): Ամոյանը հաղթել է 3:0 հաշվով և դարձել բրոնզե մեդալակիր,- հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Մոսկվայից:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը լուսաբանելիս PanARMENIAN.Net-ին աջակցել է «Արմավիան»: