7 սեպտեմբերի 2010 - 14:28 AMT
Հայաստանը դեռ առաջատար է Մանկական եվրատեսիլին նվիրված ֆորումներում

«Մանկական եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանի երգը բոլոր ֆորումների առաջատարն է: Դեռ վաղ է վերջնական հետևություններ անելը, քանի որ այսօր ընտրվել է միայն 4 երգ 13-ից: Դրանք Ուկրաինայի, Ռուսաստանի, Մալթայի և Հայաստանի ներկայացուցիչների երգերն են»,- PanARMENIAN.Netի թղթակցի հետ զրույցում հայտնել է հատուկ նախագծերի հարցերով ՀՀՀ գործադիր տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանը:

Դիանա Մնացականյանը նաև նշել է, որ հայկական պատվիրակությունը Մինսկ կմեկնի նոյեմբերի կեսին, որտեղ պատանի հայ երգիչը կշարունակի իր փորձերը: