7 սեպտեմբերի 2010 - 15:40 AMT
Հայաստանի ոստիկանությունը կբարձրացնի օպերատիվությունը տվյալների էլեկտրոնային բազայի հաշվին

Տվյալների էլեկտրոնային բազան ամբողջապես կներդրվի ՀՀ ոստիկանության համակարգ 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում «2010-11թթ ոստիկանության բարեփոխման ծրագրի» շրջանակներում: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին, ասել է ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Ըստ նրա, այսօր մասնագետներն աշխատում են տվյալների բազայի նորացման և կատարելագործման վրա:

«Հայաստանի ցանկացած, նույնիսկ հեռավոր շրջանում, իրավապահ մարմինների աշխատակիցների համար հասանելի կլինի ՀՀ Ոստիկանության կենտրոնական աշխատակազմում առկա տեղեկատվությունը: Ոստիկանության աշխատակիցը կկարողանա օնլայն տեղեկատվություն ստանալ ցանկացած վարորդի մասին հաշված րոպեների ընթացքում` նույնիսկ դուրս չգալով մեքենայից»,-ասել է Ալիկ Սարգսյանը: