Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 116 դեպք:
Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակվել է շուրջ 1015 փամփուշտ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է, ասվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: