PanARMENIAN.Net-ի թղթակցին Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանն ասել է, որ քաղաքապետարանի որոշման համաձայն, Երուսաղեմի գերմանական թաղամասում գտնվող Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ կառուցվելու է հյուրանոցային համալիր:
«Այդ որոշումը քաղաքի հայ և հրեա ազգաբնակչության մոտ բողոքի ալիք է բարձրացրել: Մենք արդեն նամակներ ենք ուղղել քաղաքային իշխանություններին և պահանջել ենք չեղյալ հայտարարել այդ որոշումը», - ասել է Հայ դատի ներկայացուցիչը:
Ավագյանը հայտնում է, որ սեպտեմբերի 16-ին կրկին բողոքի մի խոշոր գործողություն է սպասվում, քանի որ այդ օրը հարցի վերաբերյալ վերջնական որոշում է կայացվելու: