7 սեպտեմբերի 2010 - 18:26 AMT
Սեպտեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ն իրացրել է 1,05 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք

Սեպտեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,05մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 364 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 364 դրամ:

Ընդ որում, սեպտեմբերի 7-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 363,50 դրամ, սեպտեմբերի 6-ի համեմատ ավելանալով 0,98 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 463,97 դրամ է` նվազելով 5,48 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 11,81 դրամ, ինչը սեպտեմբերի 6-ի ցուցանիշից ավելի է 0,11 կետով: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: