8 սեպտեմբերի 2010 - 10:56 AMT
ՀՀ ԱԳՆ-ն չի կիսում Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի տեսակետը

ՀՀ ԱԳՆ-ն չի կիսում Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի տեսակետն այն մասին, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անկախության համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Գյումրիի ռազմաբազայի տեղակայման մասին բազմիցս արտահայտվել է Հայաստանի ղեկավարությունը: Մենք կարծում ենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից մեկնաբանած Գրիգոլ Վաշաձեի տեսակետը, սովորության համաձայն, խեղաթյուրված տեղեկատվություն է պարունակում: Ամեն դեպքում, որևէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, և մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ»,- ընդգծել է Բալայանը: