8 սեպտեմբերի 2010 - 17:19 AMT
Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ, որի ծավալը 700 մլն դրամ էր

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60163155 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 2 մլրդ 178 մլն 983 հազ. դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 724 427 651 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.7600 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: Այս մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: